Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բաքվում զարմացել են սեփական դեսպանի դեբիլությունից. Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Ազեր Խուդիևը հարցազրույց է տվել ուկրաինական հեռուստաընկերություններից մեկին և հայտնվել է ծիծաղելի իրավիճակում… Մոտ 16 րոպե տևած հարցազրույցում պարոն դեսպանը ներկայացրել է Բաքվի և Կիևի միջև եղած հիանալի հարաբերությունները և փորձելով դրանց վաղեմությունն ապացուցել՝ հայտարարել է, թե իբր «պատմական փաստաթղթեր» է գտել, ըստ որի՝ Ադրբեջանի և Ուկրաինայի միջև դեռ Կիևյան Ռուսիայի օրոք են եղել առևտրային հարաբերություններ և ազերի առևտրականները Վոլգա-Դոնի ջրանցքով Ուկրաինա են արտահանել համեմունքներ և այլ ապրանքներ…
Հայաստանում և Ադրբեջանի հետ հարևան երկրներում վաղուց չեն զարմանում ազերի դիվանագետների և նույնիսկ Իլհամ Ալիևի շուրթերից հնչող անհեթհեթությունների վրա, քանի որ բոլորին է հայտնի՝ ադրբեջանա-թուրքական պատմագրությունը որևէ աղերս չունի իրականության հետ… Սակայն Կիևում Բաքվի դեսպանի այս ապուշությունը նույնիսկ զարմացրել է ադրբեջանցիներին… Բոլորի մոտ հարց է առաջացել՝ ինչպե՞ս են ազերի առևտրականները Կիևյան Ռուսիա հասել Վոլգա-Դոնի ջրանցքով, եթե վերջինս շահագործման է հանձնվել 1952-ին… Այս փաստը նույնիսկ արձանագրել են հենց ադրբեջանցիները… Էլ չեմ ասում, որ դիվանագետ կոչեցյալ Խուդիևը պետք է նաև հանրությանը ներկայացներ իր մատնանշած «պատմական փաստաթղթերը», որոնց վկայակոչելով էլ դեբիլություններ էր արտաբերում…
Չեմ զարմանա, եթե «պատմական փաստաթղթերով» Բաքվում կարողանան ապացուցել, որ ազերի առևտրականները Սուեզի կամ Պանամայի ջրանցքներով ժամանակին ապրանք են տարել Հաբեշստան կամ Ինկերի կայսրություն…
Հ. Գ. Պաշտոնական Բաքվի ադրբեջանցիների «հնեցման» քաղաքականությունը հաճախակի ծիծաղելի և զավեշտալի իրավիճակների մեջ է գցում ազերի պատմաբաններին, քաղաքական գործիչներին, դիվանագետներին և այլն…»: