Հարգելի Արայիկ, գործով զբաղվեք կամ անդառնալի անհետացեք այդ պաշտոնից
Advertisement 1000 x 90

Հարգելի Արայիկ, գործով զբաղվեք կամ անդառնալի անհետացեք այդ պաշտոնից

Նախորդ իշխանությունների օրոք կային այսպես կոչված «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ կազմակերպություններ», որոնք շատ ակտիվ էին նաև կրթության ոլորտում։ Այս կազմակերպություններն ակտիվորեն զբաղված էին կրթական համակարգի ղեկավարության վրա այսպես ասած «կեղտ բռնելու» գործով։ Որոշ դեպքերում տեղին, բայց մեծամասամբ շատ մակերեսային ու կոնտեքստից կտրված քննադատություններ էին հնչեցնում կրթության ոլորտի պատասխանատուների հասցեին։

Այսօր այդ նույն կազմակերպությունները գրպանված են օրվա իշխանության կողմից, դրանք դարձել են կոպիտ ասած իշխանության «ջեբի» աշխուժակներ։ Որևէ մեկն այդ կազմակերպություններից չի ահազանգում այն մասին, որ շուրջ մեկ տարի է Հայաստանի Հանրապետության մի շարք դպրոցներում (գրեթե համատարած) օրենքի խախտումներով տեղի են ունենում կառավարման խորհրդի կազմերի փոփոխություններ։
Այս ամենը զավեշտի է նմանվում, երբ հիշում ես, որ ներկայիս ԿԳ և էլի պարզ չի թե ինչի նախարար Արայիկ Հարությունանը նախկիններին մերժում էր՝ իբր օրենքի ու օրինականության երկիր ունենալու համար։

Հարգելի Արայիկ, Կրթության և Գիտության նախարարի պաշտոնը տրասնգենդեր մարմնավաճառներին բավարարելու և անձնական ատելության պատճառով կրթության ոլորտի համար նշանակություն ունեցող անձնանց ու կազմակերպությունների վրա հարձակվելու համար չէ ձեզ տրված։ Գործով զբաղվեք կամ անդառնալի անհետացեք այդ պաշտոնից, դուք նախարար լինելու համար բավարար ունակություններ, կարողություններ, հմտություններ և գիտելիք չունեք։

Արեգ Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր