Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի facebook-յան գրառումը. «Սիրիայում դեպքերին էնպես ենք նայում ասես լրիվ ուրիշ աշխարհում լինենք(((( երբ էս ամենը մեր կողքին է, երբ մեզ հետ է, երբ ՄԵՆՔ ԵՆՔ։ Մենք ենք էս արնաշաղախ մարդիկ(
Մեզ էլ են էդպես արել ու փաստը մոռացնել տվել, որ հիմա բզկտված 5 հոգով իրարու ենք «պահանջատեր»…
Հետո սարքել են կամ կսարքեն գաղութներ( իբր կօգնեն, կաջակցեն), որոշ անհատներ ՝ ազնվորեն կօգնեն, չիմանալով, որ իրենք էլ մարիոնետ- գործիք են…ազգ են կործանում, երկիր, բայց համակարգը՝ Գերտերությունների անմահության ու տռուզ կյանքի համակարգը …կշահի։
Ցավ ու Անեծք պատերազմը հրահրողներին, երիցս անիծվեն. բոլոր գերտերությունները, Ամն- ից մինչև Ռուսաստան, Եվրոպան, ԲՈԼՈՐԸ, մի կաթիլ էս երեխեքի թափված արցունքի, էլ ուր մնաց արյան արժանի չեն (((
թե մարդ ոնց ա էսքան դաժան … կամ ինչի…
լուծում էր պետք գտնել, լուծում…(( թե չէ հետո հուշարձաններ կսարքեն, կխոնարհվեն, ծաղիկ… երեխաները,,, մի մատ երեխեք??»: