Amazon-ի գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսը՝ աշխարհի ամենահարուստ մարդը, մի գիշերում մի ամբողջ կարողություն կորցրեց, տեղեկացնում է CNBC-ն։
Նախօրեին Amazon-ը հաշվետվություն էր ներկայացրել երրորդ եռամսյակի շահույթի մասին, ինչը հուսահատեցրել էր ներդրողներին եւ հանգեցրել այն բանին, որ Amazon-ի արժեթղթերը սակարկությունների ավարտից հետո արժեզրկվել էին 9 տոկոսով։ Արեւելյան ժամանակով ժամը 18.00-ին բաժնետոմսերի արժեքը նվազել էր 6,6 տոկոսով կամ կազմել մեկ բաժնետոմսը 118 դոլար։ Բեզոսի համար, որին պատկանում են Amazon-ի 57 610 359 արժեթղթերը, դա նշանակում է մոտ 6,9 մլրդ դոլարի կորուստ։
Եթե այդ երեկոյի կորուստները պահպանվեն վաղը շուկայի փակվելուց հետո, Բեզոսը աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսը կզիջի Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսին։