Միշա Գալուստյանն իր ծննդյան օրը հարցազրույց է «նվիրել» Սարիկ Անդրեասյանին՝ հայկական եկեղեցում (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Միշա Գալուստյանն իր ծննդյան օրը հարցազրույց է «նվիրել» Սարիկ Անդրեասյանին՝ հայկական եկեղեցում

Հայտնի դերասան եւ հաղորդավար Միշա Գալուստյանն այսօրդառնում է 40 տարեկան։ Իր ծննդյան օրը նա նվեր է արել ռեժիսոր Սարիկ Անդրեասյանին՝ դառնալով նրա «Сарик-Live» Youtube-յան շոուի հերոսը։ Պարզվում է Սարիկն ինքն է առաջարկել Միշային իրեն հարցազրույց նվիրել դեռ օգոստոս ամսից, երբ իր տարեդարձն էր։

«Իմ ծննդյանը օրը քո ծննդյան օրվա նվերն եմ տալիս», – կատակում է դերասանը։

Հարցազրույցը ոչ սովորական է ստացվել, քանզի հայտնի հայերն իրենց զրույցը սկսել են հայկական եկեղեցում։ Գալուստյանը պատմել է, թե ինչու է հեռացել ТНТ եւ գնացել СТС, առանց այն էլ խոսակցությունները դեռ վաղուց կային եւ ինչպես Սարիկն է կատակել, հենց Միշան էլ եղել է դրանց տարածողը։

«Ինձ հիմա շատ է համապատասխանում СТС-ի ձեւաչափը, քանզի մենք բոլորս էլ մեծացել ենք։ Մարդիկ, որոնց դուր է գալիս իմ արվեստը նույնպես մեծացել են։ Նրանք արդեն ընտանիքներ, երեխաներ ունեն։ Այժմ նրանք հանգիստ երեխաների ներկայությամբ կարող են դիտել իմ հաղորդումները՝ չվախենալով, որ ցոնզուրայից դուրս ինչ-որ բան կլսեն», – նշել է Գալուստյանը։

Նրա խոսքերով ժամանցային հեռուստաընկերությունում մեկնարկում են շատ նախագծեր եւ շատ շուտով սկսվում են նաեւ «Միշան փչացնում է ամեն ինչ» սերիալի նկարահանումները, որում Գալուստյանը հանդես կգա գլխավոր դերում։

Անդրեասյանը պատմել է, որ 2020․-ի ապրիլի 24-ին նախատեսում է Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմ ներկայացնել եւ որոշել է Միշայից հետաքրքրվել, թե ինչպես է դերասանի ընտանիքը հայտնվել Սոչիում։ Պարզվել է, որ Միշայի նախնիները համշենահայեր են՝ Տրապիզոնից, որոնք քսաներորդ դարի սարսափելի իրադարձություններից հետո տեղափոխվել են Սոչի, Մայկոպ, Սուխումի։

style.news.am