Ողբերգական դեպք Լոռու մարզում. հրշեջ-փրկարարները մի քանի ժամ պայքարում են անտառում առաջացած կրակի դեմ. հրշեջներից մեկը այրվածքներից մահացել է. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Ողբերգական դեպք Լոռու մարզում. հրշեջ-փրկարարները մի քանի ժամ պայքարում են անտառում առաջացած կրակի դեմ. հրշեջներից մեկը այրվածքներից մահացել է. shamshyan.com

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելու ժամանակ 2 հրշեջ- փրկարար այրվածքներ են ստացել, որոնցից մեկը մահացել է, իսկ մյուսին՝ 28-ամյա Էդգար Գրիգորյանին, այս պահին տեղափոխում են Վանաձորի հիվանդանոց:

Դեպքի վայր է ժամանել անձամբ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ով նաև կապ է հաստատել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ և Երևանից սանավիացիայի ուղղաթիռը գալիս է Վանաձոր, որպեսզի վիրավոր հրշեջ-փրկարարին տեղափոխեն Երևան:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Մանրամասները՝ քիչ ուշ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com