Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. Hetq.am
Advertisement 1000 x 90

Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. Hetq.am

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդու` Տրդատ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս մասին «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից:

Տրդատ Խաչատրյանը մեղադրվում էր փաստաթղթեր կեղծելու միջոցով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու մեջ: Քննչական կոմիտեից հայտնել են` նախաքննությամբ պարզվել է, որ Տրդատ Խաչատրյանը տառապել ու տառապում է այնպիսի հիվանդություններով, որոնց հիմքով պիտանի չի եղել և ներկայումս էլ պիտանի չէ պարտադիր զինվորական ծառայության համար:

«Որոշում է կայացվել Տրդատ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` հանցակազմի բացակայության հիմքով»,- ասված է մեր հարցման պատասխանում:

Քրեական գործը չի կարճվել, քանի որ քրեական գործում ներգրավված է նաև Սուրիկ Խաչատրյանի ավագ որդին` Տիգրան Խաչատրյանը: Իրավապահ մարմինները վերջինիս ևս ներգրավել էին քրեական գործում` զինծառայությունից ազատման առերևույթ կեղծված փաստաթղթերի կասկածանքով:

Տիգրան Խաչատրյանը հետախուզման մեջ է: