Արմեն Մինասյան. «Կոմպլիմենտներս պ-ն Սարգսյանին, որ էս 20 տարիների ընթացքում ոչ միայն սկզբունքային ա եղել, այլև՝ արտաքին տեսքը տեղը-տեղին պահել ա»
Advertisement 1000 x 90

Արմեն Մինասյան. «Կոմպլիմենտներս պ-ն Սարգսյանին, որ էս 20 տարիների ընթացքում ոչ միայն սկզբունքային ա եղել, այլև՝ արտաքին տեսքը տեղը-տեղին պահել ա»

Արմեն Մինասյանի հրապարակումը.

«Դիտեցի Աշոտ Սարգսյանի հարցազրույցը «Ա1+»-ին։ Ոնց ռացիոնալ հարցապնդումներ էր անում, նույն ձև շարունակում ա անել։ Ի դեպ, կոմպլիմենտներս պ-ն Սարգսյանին, որ էս 20 տարիների ընթացքում ոչ միայն սկզբունքային ա եղել, այլև՝ արտաքին տեսքը տեղը-տեղին պահել ա։

Ու ինձ հարցազրույցում դուր եկավ մի բան (մնացածի մասին ինքը տարիներ շարունակ խոսում ա, դրա համար հիմա չեմ կարևորում)։ Ասաց, որ հոկտեմբերի 27-ի գործը չպիտի քննվի օրվա քաղաքական նպատակահարմարության ներքո։ Եվ ասաց, որ այդպիսին է իր վստահորդների (Դեմիրճյան ընտանիքի) կամքը։ Կոմպլիմենտներս նաև տիկին Ռիմային։

Էսքանը ինչի գրեցի։ Որովհետև մտքիս եկավ էն ճշմարտությունը, որ Հայաստանի ներկայիս քաղաքական իրողությունների պայմաններում անհնար ա ունենալ լյուստրացիա, հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի բազմակողմանի ու օբյեկտիվ քննություն։

Կասկած չունեմ, որ դրանց մասին խոսողների մեծ մասը ծայրահեղ անկեղծ են իրենց մղումներում, բայց մեծ կասկածներ ունեմ, որ էտ մղումները կոնյուկտուրային ուղղորդումներին կարող են հակազդել։

ՀԳ. Բայց այդուհանդերձ նշեմ, որ Արսեն Բաբայանը կալանավորված է հանիրավի, ոչ իրավաչափ դատական ակտի հետևանքով, ըստ որում՝ ոչ այն բանի համար, ինչում իրեն մեղադրում են։ Մի խոսքով՝ քաղբանտարկյալ»։



Նման նյութեր