Ինչ ցուցմունք է տվել Նիկոլ Փաշինյանը Հոկտեմբերի 27-ի քրեական գործով. armlur.am
Advertisement 1000 x 90

Ինչ ցուցմունք է տվել Նիկոլ Փաշինյանը Հոկտեմբերի 27-ի քրեական գործով. armlur.am

Ստորև ներկայացնում ենք 1999 թվականին «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հարցաքննությունը, որը վարել է քննիչ Ա. Եղոյանը:

հ. 13 /զ-ա/

գ.թ. 50-52 ՓԱՇԻՆՅԱՆ ՆԻԿՈԼ ՎՈՎԱՅԻ

13.12.99 «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր

12.30-15.00 Քննիչ՝ Ա. Եղոյան

գ.թ.50.

Ծնվել եմ ՀՀ Իջևան քաղաքում: 1991 թվ. ավարտել եմ Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել Երևանի Պետական Համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, սակայն չեմ ավարտել:

գ.թ.50. հ. երես

բացակայությունների պատճառով հեռացվել եմ: 1993 թվականից զբաղվել եմ լրագրողական գործունեությամբ: Հանդիսացել եմ «Դպրություն», «Լրագիր» «Լրագիր օր», «Մոլորակ» թերթերի թղթակից: 1998 թվ. սեպտեմբերից հանդիսացել եմ «Օրագիր» թերթի գլխավոր խմբագիրը, իսկ 1999 թվ. հուլիսից՝ Հայկական Ժամանակ թերթի գլ. խմբագիրը:

ՀԱՐՑ – Ձեր կողմից խմբագրվող «Հայկական Ժամանակ» օրաթերթում տպագրվել է հրապարակում կապված Վանո Սիրադեղյանի կողմից ՀՀ նախկին վարչապետ Վ. Սարգսյանին վերջինիս ՀՀ ՊՆ նախարար եղած ժամանակ, հղված նամակի հետ: Ով, ինչ եղանակով և երբ է Ձեզ տրամադրել այդ նամակի բնագիրը, որը դուք մեր պահանջով տրամադրել եք մեզ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Այն նամակը ես ստացել եմ թերթում հրապարակելուց 1-2 օր առաջ: Այն ինձ է հանձնել ինձ անծանոթ մի երիտասարդ իմ աշխատասենյակում, աշխատավայրում: Երիտասարդը Վ. Սիրադեղյանի կողմից Վ. Սարգսյանին հղած նամակը բաղկացած 4 թերթերից, բաց վիճակում առանց ծրարի ծալված վիճակում հանձնեց ինձ ասելով,- Սա Ձեզ: Նա որևէ այլ բան չասաց և նամակը ինձ հանձնելուց հետո հեռացավ: Այդ երիտասարդի կողմից ինձ հանձնված նամակը կարդալուց հետո եմ իմացել թե ինչին և ում է վերաբերում:

ՀԱՐՑ – Իսկ ով էր այդ երիտասարդը, նա նախկինում Ձեզ մոտ եղել է, թե ոչ: Կարող եք նկարագրել նրա արտաքինը:

ՊԱՏԱՍԽԱՆ – Այդ երիտասարդին ես տեսնում էի առաջին անգամ, նա մոտ 24-25 տարեկան էր, հագել էր ջինսից բաճկոն, և քանի որ նրան տեսել եմ ընդամենը 5-6 րոպե 10 վայրկյան, նրա արտաքինը, դեմքը լավ չեմ տեսել, ինձ մոտ չի տպավորվել, և ես նկարագրել չեմ կարող:

գ.թ.51.

ՀԱՐՑ – Ստանալով այդ նամակը Ձեզ անծանոթ երիտասարդից և ապա ծանոթանալով նամակի բովանդակությանը դուք չփորձեցիք ճշտել թե այն Ձեզ մոտ բերողը ով էր, ինչ անձնավորություն էր և ինչպես էր Վ. Սիրադեղյանի կողմից Վ. Սարգսյանին հասցեագրված նամակը հայտնվել մասնավոր անձի մոտ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Ես չեմ փորձել պարզել նամակը ինձ մոտ բերող անձի ինքնությունը քանի որ այդ եղանակով նամակներ էլի եմ ստացել նախկինում, որոնք տեղի են ունեցել հետևյալ կերպ: Դեռևս 1998 թվ. աշնանը երբ ես աշխատում էի «Օրագիր» թերթում որպես լրագրող ինձ զանգահարեց մի տղամարդ և ասաց, որ ինքը կարող է ինձ հետաքրքրություն ներկայացնող ինֆորմացիաներ տալ, ավելացնելով որ չի ցանկանում իր անձի մասին ոչ ես ոչ էլ որևէ մեկը տվյալներ իմանա, մի խոսքով առաջարկեց իր ով լինելը չասել և չներկայանալ: Ես հարցրեցի, իսկ եթե իր տրամադրած ինֆորմացիան սուտ եղավ, նա պատասխանեց բառացիորեն հետևյալը,- ուրիշ աղբյուրներից ճշտիր ՞՞՞ նոր տպագրի: Սկսած այդ ժամանակաշրջանից ես այդ՞՞՞ անձնավորության հետ համագործակցում եմ, բայց նրան երբեք չեմ տեսել, անձամբ չեմ ճանաչում և նա իր ինֆորմացիաները ինձ է ուղարկում տարբեր մարդկանց միջոցով: Վ. Սիրադեղյանի նամակը ինձ մոտ բերող երիտասարդը նույնպես ինձ անծանոթ էր, նա նախկինում ինձ մոտ չի եղել:

ՀԱՐՑ – Իսկ ինֆորմացիա տրամադրող անձը չի ասել թե իր անունը ինչ է:

ՊԱՏԱՍԽԱՆ – Նա ներկայացել է Աշոտ անվամբ, բայց իրականում նրա անունը Աշոտ է, թե ինքն է այդպես ներկայացել ասել չեմ կարող:

ՀԱՐՑ – Այդ Աշոտը քանի անգամ և ինչ ինֆորմացիաներ է Ձեզ տրամադրել:

ՊԱՏԱՍԽԱՆ – Գրավոր եղանակով երևի 4 անգամ, ներառյալ վերջին նամակը և ամեն անգամ նյութը ինձ մոտ են բերել տարբեր անձինք:

Ամբողջությամբ՝ armlur.am