Toyota-ն «թռչող ցախավել» է ստեղծել. vnews.am
Advertisement 1000 x 90

Toyota-ն «թռչող ցախավել» է ստեղծել. vnews.am

Toyota ընկերությունը Տոկիոյի ավտոսրահում ներկայացրել է մի քանի յուրօրինակ կոնցեպտ, որոնց թվում նույնիսկ թռչող էլեկտրական «ցախավել» կա, հայտնում է Motor-ը։

Նախատիպը ստացել է e-broom անվանումը եւ, ինչպես ասում են ստեղծողները, իրենք ոգեշնչվել են հենց ցախավելից, որը թռչելիս օգտագործում են կախարդները։ Հեղինակների մտահղացմամբ, կոնցեպտը պետք է միավորի մարդուն եւ մեքենային՝ կրկին բացահայտելով շարժունակության հաճույքը։ Թե ինչպես դա պետք է տեղի ունենա, ընկերությունում չեն բացատրել։

vnews.am