Ա՛զգ, աչքերդ լա՛յն բացիր, ժողովուրդ սթափվի՛ր. Գևորգ Գևորգյան
Advertisement 1000 x 90

Ա՛զգ, աչքերդ լա՛յն բացիր, ժողովուրդ սթափվի՛ր. Գևորգ Գևորգյան

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը ոճրագործություն և ահաբեկչություն էր մեր պետականության և հայ ազգի դեմ: Եվ այսօր առավել քան անբարոյական է հասարակական քննարկման դաշտ բերելը ահաբեկիչների վաղաժամ ազատ արձակման հարցը: Փաստացի՝ մեր երկիրն այսօր ունի իշխանություն, որը դաշտ է նետում պետականության և ազգի դեմ դուրս եկած ահաբեկիչներին ներել-չներելու դիսկուրսը: Սրանով ամեն բան արդեն ասված է իշխանությունը բռնի զավթածների մասին: Աստված պահապան մեր հայրենիքին և ազգին:
Հ.Գ.
• 1996թ.-ին ԼՏՊ-ն տանկեր հանելով հայ ազգի դեմ ևս երկու տարով երկարաձգեց իր իշխանությունը
• 1998-ին այնուամենայնիվ ստիպված եղավ նահանջել, հրաժարական տվեց
• Մեկ տարի անց՝ 1999թ. հոկտոմբերի 27-ին, ահաբեկիչների մի խումբ դաժանաբար սպանեց երկրի պատասխանատու դեմքերին
• 2008թ. մարտի 1, Լևոնն ու Նիկոլը դարձյալ ժողովրդին տարան բախումների, արյուն հեղվեց, մարդիկ սպանվեցին
• 2016թ. հուլիսի 17, ահաբեկիչները գրավեցին ՊՊԾ գունդը, դարձյալ հայ մարդու արյուն հեղվեց: Այսօր երեք դեպքերում էլ կազմակերպիչներն ազատության մեջ են, ավելին՝ իշխանության հենարանն են ու խորհրդատուները, բացառությամբ հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների: Այսօր Նիկոլի ռեժիմը փորձեր է կատարում «բացթողումը» ուղղելու, հետևությունները թողնում եմ տրմաբանություն և ողջախոհություն ունեցողներին: Սա է այսօրվա քայլած «հերոսների» նոր Հայաստանը:
Ա՛զգ, աչքերդ լա՛յն բացիր, ժողովուրդ սթափվի՛ր։

Գևորգ Գևորգյանի էջից։