Անտառուտ գյուղում ամուսինները ավտոմեքենայից խողովակով գազը միացրել են օղի թորելու սարքին. տեղի է ունեցել պայթյուն. ամուսինները տեղում մահացել են (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Անտառուտ գյուղում ամուսինները ավտոմեքենայից խողովակով գազը միացրել են օղի թորելու սարքին. տեղի է ունեցել պայթյուն. ամուսինները տեղում մահացել են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hոկտեմբերի 27-ին, ժամը 08:55-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Անտառուտ գյուղում՝ ավտոմեքենայում, տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում «KIA Sportage» մակնիշի ավտոմեքենայի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) գազաբալոնային համակարգը խողովակով միացվել է կենցաղային գազի բալոնին, ինչի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն: Տան բնակիչները՝ Նորիկ Մ.-ն (ծնված 1958 թ.) և Վարդուհի Գ.-ն (ծնված 1958 թ.), տեղում մահացել են, իսկ վարորդը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Այնուհետև տուժածը տեղափոխվել է Երևանի «Արմենիա» ՀԲԿ:

Պայթյունի հետևանքով վնասվել է «KIA Sportage» մակնիշի ավտոմեքենան, փլուզվել՝ տան քարե ցանկապատի մոտ 2 քմ հատվածը, ինչպես նաև կոտրվել են տան պատուհանները. հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել:

Փրկարարները հոսանքազրկել են «KIA Sportage» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լուսանկարները՝ shamshyan.com