SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժամը 14։38-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 խումբը դեպքի վայր գնալիս լուսային փարոսիկները միացրած՝ «Առինջ մոլ»-ի մոտ ճանապարհ է խնդրել Mazda մակնիշի 12 NN 021 համարանիշի ավտոմեքենայի վարորդից, սակայն վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից, հարձակվել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող փրկարարների վրա և ձեռքին եղած զենքի նմանվող առարկան ուղղել նրանց վրա։ Ինչպես հ
այտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգը փոխանցվել է ոստիկանության Կոտայքի բաժին, ովքեր պարզել են, որ «Առինջ մոլ» մտնող՝ Բալահովիտ գյուղ հրդեհի ահազանգով մեկնած հրշեջ խմբին ազդանշան տալու համար կանգնեցրել է Mazda մակնիշի ավտոմեքենան, և վարորդն ատրճանակով սպառնացել է, որ «սաղին կսպանի»։
Կոտայքի բաժնի ոստիկանները պարզել են, որ նշված ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակչուհի Ն. Ք-ին, և մինչ ոստիկանները կհայտնաբերեին ավտոմեքենան, ժամեր անց ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայանում Երևան քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Ավագյանը և հայտնում, որ Mazda մակնիշի ավտոմեքենան վարել է ինքը և այդ միջադեպի ժամանակ իր մոտ եղել է «Բրունի 84» տիպի ատրճանակ, սակայն ինքը որևէ մեկի վրա այն չի ուղղել և ոչ մեկի չի սպառնացել։
Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Ավագյանն աշխատում է ՀՀ վարչական դատարանում՝ որպես դատավոր, իսկ իրավապահներն ունեն կասկածներ, որ դատավորը «Գյուլնազ տատու հեքիաթ է պատմում»:
Վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանն է