Ավազակային հարձակում Երևանում. ճիվաղը դանակի սպառնալիքի տակ «Ալֆա Ֆարմ» դեղատան աշխատակցուհուց հափշտակել է գումար. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Ավազակային հարձակում Երևանում. ճիվաղը դանակի սպառնալիքի տակ «Ալֆա Ֆարմ» դեղատան աշխատակցուհուց հափշտակել է գումար. shamshyan.com

Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:25-ի սահմաններում անհայտ անձը ներս է մտել Ազատության պողոտայում գործող «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ին պատկանող դեղատուն և այնտեղ գտնվող վաճառողուհի, Երևանի բնակիչ Հայկուհի Հ.-ից դանակի սպառնալիքի տակ հափշտակել 90 հազար դրամ և դիմել փախուստի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կատարված ավազակային հարձակման մասին իրավապահներին տեղեկացրել է «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ի անվտանգության ծառայության պետը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com