Alphabet կորպորացիայի հասույթը, որը նաև Google ընկերության սեփականատերն Է, 2019 թվականի երրորդ եռամսյակում գերազանցել Է 40,4 մլրդ դոլարը՝ մեկ տարի առաջվա 33,7 մլրդ դոլարի դիմաց: Այդ մասին վկայում Է հոկտեմբերի 28-ին հրապարակված կորպորատիվ հաշվետվությունը: Հասույթի ցուցանիշը 21 տոկոսով աճել Է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: The Wall Street Journal թերթի տվյալներով՝ արդյունքները վերլուծաբանների սպասումներից ցածր են եղել: Հաշվետվության մեջ արձանագրվում Է, որ Alphabet-ի զուտ շահույթը երրորդ եռամսյակի արդյունքներով հասել Է 7,068 մլրդ դոլարի: Անցալ տարի նշված ժամանակաշրջանում այն կազմել Էր 9,192 մլրդ դոլար: Google-ն ամերիկյան հանրային կորպորացիա Է, որը ներդրումներ Է անում ինտերնետ-որոնման և գովազդային տեխնոլոգիաների բնագավառում, ինչպես նաև զբաղվում Է առցանց-ծառայությունների և բարձրտեխնոլոգիական արտադրանքների մշակմամբ: Ընկերությունը, որն ստեղծվել Է Լարի Փեյջի և Սերգեյ Բրինի կողմից, առաջին անգամ որպես մասնավոր ձեռնարկություն գրանցվել Է 1998 թվականի սեպտեմբերին, իսկ այժմ Alphabet հոլդինգի բաղկացուցիչ մասն Է: Նրա կենտրոնակայանը գտնվում Է Մաունթին-Վյու քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Alphabet-ը զուտ շահույթի անկում Է արձանագրել մինչև 7 մլրդ դոլար
| Դիտվել է`
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ