Նիկոլը ճիշտ էր, Զորիկը` սխալ. ilur.am
Advertisement 1000 x 90

Նիկոլը ճիշտ էր, Զորիկը` սխալ. ilur.am

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող բանաձևի ընդունման առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, իսկ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը` շնորհակալական զեղումներով: Այս կապակցությամբ ավելորդ չենք համարում մեր ընթերցողին ներկայացնել մի հատված Լևոն Տեր-Պետրոսյանի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի վերաբերյալ 2015թ. փետրվարի 11-ին հրապարակած խորհրդածություններից.

«Հռչակագրի 3-դ կետում համակարգող հանձնաժողովի կողմից շնորհակալություն է հայտնվում «այն պետություններին, միջազգային, կրոնական և հասարակական կազմակերպություններին, որոնք քաղաքական խիզախություն ունեցան ճանաչելու և դատապարտելու Հայոց ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված սոսկալի ոճրագործություն, և այսօր էլ շարունակում են այդ ուղղությամբ իրավական քայլեր ձեռնարկել, նաև կանխել ժխտողականության վտանգավոր դրսևորումները»:

Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ ժողովրդին նվաստացուցիչ վիճակի մեջ դնող գավառամտության արտահայտություն: Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը որևէ պետությունից կամ միջազգային կազմակերպությունից խիզախություն չի պահանջում, քանի որ մարդկության դեմ ուղղված այդպիսի ոճրագործությունների ճանաչումն ու դատապարտումը միջազգային կոնվենցիաներով ամրագրված նրանց պարտավորությունն է, որի կատարման համար շնորհակալության արժանանալը նույնիսկ վիրավորական պետք է լինի նրանց համար:

Նման կարգի շնորհակալական զեղումները որքան բնական են սփյուռքահայ համայնքների լոբբիստական ուղերձների պարագայում, նույնքան խոտելի են պետության անունից արվող հայտարարությունների համար» (Լևոն Տեր-Պետրոսյանի «Հայոց Ցեղասպանությունը. հայացք պետականության դիտակետից, Երևան, Անտարես, 2015» գրքից, էջ 105-106):

iLur.am



Նման նյութեր