Երեք կենգուրուի անկումը մեծ կորուստ է Կենդանաբանական այգու համար. Իզաբելլա Աբգարյան
Advertisement 1000 x 90

Երեք կենգուրուի անկումը մեծ կորուստ է Կենդանաբանական այգու համար. Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առավոտ շուտ այդ դաժան լուրը լսելը կրկնակի ցավոտ էր, որովհետև տեղի ունեցածի համար նաև անձնական պատասխանատվություն եմ զգում:

Մի կողմից մարդասիրական կերպով ենք վնասազերծում շներին՝ պահպանելով նրանց կյանքը, մյուս կողմից՝ չկարողացանք պահպանել երեք կենգուրու:

Ոհմակները հաղթում են՝ ունենալով թվի առավելություն: Այո, Կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ը աշխատում է իր ուժերի մաքսիմալ չափով, բայց դա թույլ չի տալիս այս փուլում ապահովագրել առաջին հերթին երևանցիներին ոհմակների հարձակումից:

Երկրորդ խնդիրը վերաբերում է կոնկրետ Կենդանաբանական այգու տարածքին, որը մինչ օրս պարսպապատված չէ: Թեպետ խնդիրը բարձրացվել է, և աշխատանքները մեկնարկել են, բայց կրկին ժամանակի խնդիրը իր «սև գործն» արեց:
Շատ ցավալի իրողության առնչվեցինք
»:



Նման նյութեր