Երևանում թալանել են Բժշկական համալսարանի իրավաբանական բաժնի պետի բնակարանը. հափշտակել են խոշոր չափի գումար, ոսկյա զարդեր և հրացանը. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Երևանում թալանել են Բժշկական համալսարանի իրավաբանական բաժնի պետի բնակարանը. հափշտակել են խոշոր չափի գումար, ոսկյա զարդեր և հրացանը. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 1-ին, աձանձնապես խոշոր չափի գողություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելու միջոցով մտել են Նորագյուղ թաղամասի բնակիչ, 52-ամյա Մելիք Սողոմոնյանի տուն և այնտեղից կատարել խոշոր չափի գողություն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժնի պետ Վարոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի խումբը՝ քննիչ Մարգարյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ճիվաղը կամ ճիվաղները Մ. Սողոմոնյանի տանից հափշտակել են սպասք, «Բայկալ MP-135» տիպի 12մմ տրամաչափի որսորդական հրացան, գումար և ոսկյա զարդեր:

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժած Մ. Սողոմոնյանը աշխատում է Երևանի պետական բժշկական համալսարանի իրավաբանական բաժնի պետ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com