Xiaomi ընկերությունը պաշտոնապես հայտարարել է 5x օպտիկական խոշորացմամբ ռեկորդային ֆոտոխցիկով և Snapdragon 730G պրոցեսորով մատչելի ֆլագմենի ներկայացման մասին:
Xiaomi-ն արդեն ունի 108 մեգապիքսել ռեկորդային ֆոտոխցիկ ունեցող սմարթֆոն․ դա փորձնական Mi MIX Alpha-ն է, որի վաճառման ժամանակացույցն անհայտ է: Հետևաբար՝ Mi CC9 Pro-ն կլինի առաջին առևտրային սմարթֆոնը, որն ունի նման ֆոտոխցիկ: Ըստ լուրերի՝ Չինաստանից դուրս այն վաճառվելու է՝ որպես Mi Note10:
Xiaomi Mi CC9 Pro-ի հիմնական առանձնահատկությունը կլինի չորս մոդուլ ունեցող տեսախցիկը: Հիմնականը կստանա սենսոր՝ 108 մեգապիքսել լուծույթով, հեռաֆոտո՝ 5x օպտիկական խոշորացում: Մյուս երկու սենսորների բնութագրերը դեռ անհայտ են, բայց մինչ այժմ միջնակարգ սմարթֆոնների նման կարգ չի եղել:
Մյուս հատկանիշներով Mi CC9 Pro-ն նման է մրցակցային մյուս մոդելներին: Ընկերությունում խոստանում են ստանդարտ էկրան այս հատվածի համար` 6,4 դյույմ ՝ Full HD + բանաձևով: Դա AMOLED մատրիցա է՝ ներկառուցված մատնահետքերի սկաներով: Առջևի տեսախցիկը տեղադրված է լինելու փոքրիկ անցքում։
Բայց այս սմարթֆոնում տեղադրվելու է 4000 mAh մարտկոց՝ 20 վտ արագ լիցքավորման համակարգով: Ընկերությունն ընտրել է Snapdragon 730G-ը՝ որպես պրոցեսոր։ Հեղինակները խոստանում են տարբեր փոփոխություններ և միջինից բարձր հիշողություն՝ մինչև 8 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ հիմնական:
Այս հատկանիշների համեմատ՝ Mi CC9 Pro-ն էժան կլինի: Ըստ լուրերի՝ 6/128 ԳԲ հիշողությամբ մոդելն արժե 2199 յուան կամ մոտ 150 հազար դրամ:
Տեղեկություններ կան, որ նոյեմբերի 5-ին, սմարթֆոնի հետ միասին, Xiaomi-ն կներկայացնի իր առաջին «խելացի» ժամացույցը՝ Google-ի Wear OS-ով:
Սիրարփի Աղաբաբյան