LinkedIn-ի օգտատերերի քանակը հասել է 660 միլիոնի (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

LinkedIn-ի օգտատերերի քանակը հասել է 660 միլիոնի

LinkedIn-ը, որը ռեկորդ է սահմանել իր ներգրավվածության մակարդակով, այս շաբաթ հայտարարել է, որ հասել է 660 միլիոն օգտատերի ամբողջ աշխարհում։ Այն բարելավել է իր գործառույթը հարթակում՝ բարձրացնելով ավելի քան 50%-ով սկսած այն ժամանկահատվածից, երբ գնվեց Microsoft-ի կողմից 2016 թ․-ին։

LinkedIn-ն այս շաբաթ ներկայացրել է իր գլխավոր սկզբունքները, որոնցով նա առաջնորդվում է վսահեցնելու, որ այն կատարում է ամենահնարավոր որոշումները պաշտպանելու օգտատերերին և շահելու նրանց վստահությունը։ LinkdIn-ի 4 գլխավոր սկզբունքներն են․

  • Օգտատերերի տվյալներին վերաբերվել պարզությամբ, հետևողականությամբ և վերահսկողությամբ, սկզբում տեղեկացնելով թե ինչ պետք է LinkedIn-ն անի իրենց տվյալներով։
  • Կենտրոնանալ LinkedIn-ը ապահով, վստահելի և մասնագիտական հարթակ պահելու վրա։ Այն օգտագործում է համակարգեր, տեխնոլոգիաներ և օգտատերերի զեկույցները հայտնաբերելու և արագորեն հեռացնելու ցանկացած քոնթենթ, որը կվնասի LinkedIn-ի մասնագիտացված համայնքի քաղաքականությունը։
  • Հավատալով որ երկու հավասար տաղանդով օժտված օգտատեր ունեն հավասար հնարավորություններ հարթակում՝ LinkedIn-ը չունի որևէ անարդար կողմնակալություն և տրամադրում է հավասար իրավունքներ բոլոր օգտատերերին։

LinkedIn-ը շարունակում է ավելի ակտիվ և ներգրավված պահել օգտատերերին հարթակում։

romarketing.am