Մեծ Բրիտանիայի արքայազն Չառլզը սկանդալի կենտրոնում է հայտնվել այն պատճառով, որ նրա բարեգործական ֆոնդում պահվում են Պաբլո Պիկասոյի, Կլոդ Մոնեի եւ Սալվադոր Դալիի նկարներ, որոնք կարող են կեղծ լինել: Այդ մասին գրել է DailyMail-ը՝ վկայակոչելով ամերիացի արտ-կեղծարար Թոնի Թետրոյին: Նկարների արժեքը կազմում է 105 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 135 միլիոն դոլար):
Նշվում է, որ այդ երեք նկարները եղել են արվեստի այն 17 ստեղծագործությունների թվում, որոնք Բրիտանիայի գահաժառանգին է հանձնել սնանկացած գործարար Ջեյմս Սթանտը: Թետրոյի խոսքով՝ ձեռնարկիչը եղել է իր գնորդը եւ գիտեր, որ որակյալ ընդօրինակություն է ձեռք բերում: Բարեգործական ֆոնդում նշել են, որ նկարներն այլեւս հրապարակայնորեն ցուցադրված չեն կազմակերպության կենտրոնակայանում:
«Շատ ցավալի է, որ այդ կոնկրետ նկարների իսկությունը կասկածի տակ է դրված»,- ասել է ֆոնդի ներկայացուցիչը հրատարակության հետ զրույցի ժամանակ: