ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության ամենամյա բարեգործական ընթրիքին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Աննա Հակոբյանը:
«Կազմակերպության ուշադրության կենտրոնում են մանկական գլխուղեղային կաթված ունեցող երեխաները։ Երեխաների հետ անցկացրած յուրաքանչյուր րոպեն շատ թանկ էր, զրույցները՝ ջերմ ու հաճելի»,- գրել է ՀՀ վարչապետի տիկինը: