Միացյալ Նահանգների Apple կորպորացիան երկու տարվա ընթացքում 2,5 միլիարդ դոլար կտրամադրի Կալիֆոռնիայի նահանգում մատչելի բնակարանների կառուցման ծրագրին, ինչպես նաեւ դրանց ձեռք բերման հարցում քաղաքացիներին աջակցելուն: Այդ մասին ասված է նոյեմբերի 4-ին ընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Ինչպես հետեւում է փաստաթղթից, կորպորացիայի ղեկավարությունը մտահոգված է Կալիֆոռնիայում տների եւ բնակարանների արժեքի արագ աճից: Apple-ը պլանավորում է 1 միլիարդ դոլար ուղղորդել այն հիմնադրամ, որից վարկեր կտրամադրեն նահանգում մատչելի բնակարարնների կառուցման համար: Նույնքան գումար էլ ընկերությունը կներդնի հիփոթեքային հիմնադրամում, որից փոխառություններ կտրամադրվեն նահանգի կարեւորագույն ծառայությունների աշխատակիցներին, դպրոցների ուսուցիչներին, զինվորական ծառայություն անցած անձանց բնակարան գնելու համար: