ԿԳՄՍ նախարարի «շտիրլիցյան» այցը Շիրակի պետհամալսարան
Advertisement 1000 x 90

ԿԳՄՍ նախարարի «շտիրլիցյան» այցը Շիրակի պետհամալսարան

Նոյեմբերի 5-ին Շիրակի պետհամալսարան էր այցելել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը… Այցելել էր, որքան կարելի է հասկանալ, ծածուկ, քանի որ հանդիպել էր որոշ ընտրյալների հետ՝ անտեսելով պրոֆեսորադասախոսական ու ուսանողական անձնակազմին… Այլ կերպ չի կարելի մեկնաբանել սուպերնախարարի այս այցը ՇՊՀ, քանի որ սույն թվականի հուլիսին պարոն Հարությունյանը խոստացել էր օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին այցելել ՇՊՀ՝ կուտակված խնդիրների վերաբերյալ քննարկումներ անցկացնելու նպատակով՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ բուհի գիտխորհուրդը նախարարին ուղղված իր կոչի մեջ բացասական էր գնահատել ՇՊՀ ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանի գործունեությունը, սակայն այդպես էլ ՇՊՀ-ում ո՛չ օգոստոսի վերջին, ո՛չ էլ սեպտեմբերի սկզբին նախարարին չտեսան…

Հետաքրքիր է, ու՞մ կամ ինչի՞ համար էր ՇՊՀ այցելել պարոն Հարությունյանը, որի գալու վերաբերյալ տեղեկությունն իր դրածո Երվանդ Սերոբյանը թաքցրել էր մինչև վերջ, չնայած այն հանգամանքին, որ նախօրեին ժամը 23.30 սահմաններում զանգահարել է դեկաններին և հրահանգել առավոտյան ժամը 9-ին տասը պակաս լինել բուհում՝ չմանրամասնելով պատճառները… ՇՊՀ-ի միայն մաքրողներն էին առավոտյան տեղյակ, որ ԿԳՄՍ նախարարն է գալու…

Պարոն Հարությունյանը «շտիրլիցյան» այցի ժամանակ եղել է գրադարանում, որի գրքային ֆոնդի 70 տոկոսը ոչնչացված է գրադարանի ներկայիս տնօրենի անմիջական մասնակցությամբ, այցելել է ահռելի մեծ գումարներով վերանորոգված բուֆետ, դահլիճ, որը շատ հազվադեպ է օգտագործվում, միամտաբար այցելել է ռեկտորի ԺՊ-ի ընկերուհու դասին, ով Արայիկ Հարությունյանի կողմից «ատելի» Լևոն Մկրտչյանի համակուրսեցին է, որի շնորհիվ ռեկտորի ԺՊ-ի ընկերուհին ժամանակին հարցեր էր լուծում…

Եթե պարոն նախարարը ՇՊՀ էր եկել իր դրածոյին՝ կրթական գործի Ամերիգո Վեսպուչի Երվանդ Սերոբյանին և նրա թայֆին տեսակցելու համար, ապա դա կարելի էր անել ինչ-որ սրճարանում կամ էլ նախարարի սենյակում… ՇՊՀ-ն հազարավոր խնդիրներ ունի, որոնք իրենց լուծումը չեն ստանում 2018 թվականից առ այսօր, քանի որ նախարարի թեթև ձեռամբ իր նման անփորձին, որ կյանքում դպրոցում ուսմասվար էլ չի աշխատել (2016-ից 2017-ը ընկած ժամանակահատվածում դեկանից պրոռեկտոր «աճը» ծիծաղելի էր այնքանով, որ այդ նշանակումներ անողը նրա «ուսուցիչն» էր՝ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար, վատահամբավ Սահակ Մինասյանը), բերեց և կարգեց ռեկտոր… Ավելի լավ էր ընդհանրապես չայցելեր… Չնայած, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպումից խուսափելով, պարոն նախարարն ապացուցեց, որ խուսափում է առերեսվել վերջիններիս հետ և իմանալ, թե ինչ վիճակ է իրականում ռեկտորի ԺՊ-ի պատճառով ստեղծվել ՇՊՀ-ում…

ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ-ին կողքին այսօր ներկա գտնվածները երբեք չեն կարող ինձ ու շատ-շատերին ներկայացնել կամ բոլորի անունից գովերգել ռեկտորի ԺՊ-ի «տիտանական ջանքերը»` համալսարանը զարգացնելու ուղղությամբ…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր