«Արթիկ» ՔԿՀ ծառայողները հայտնաբերել են արմավի կորիզների նմանությամբ պատրաստված մածուցիկ զանգվածներ
Advertisement 1000 x 90

«Արթիկ» ՔԿՀ ծառայողները հայտնաբերել են արմավի կորիզների նմանությամբ պատրաստված մածուցիկ զանգվածներ

ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները նոյեմբերի 5-ի ժամը 15:30-ի սահմաններում զննության են ենթարկել քրեակատարողական հիմնարկի նախկին դատապարտյալ Գ.Տ.-ի կողմից իր եղբոր՝ կալանավորված անձ Ռ.Մ.-ի անվամբ բերված հանձնուքը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, զննության արդյունքում պարզվել է, որ արմավի 2 տուփերից մեկում 24 կորիզները քողարկված են եղել դրանց նմանությամբ պատրաստված, ափիոն տեսակի թմրամիջոց հիշեցնող, առանձնապես խոշոր չափի՝ 29.59գ քաշով մածուցիկ զանգվածներ։

Փաստի առթիվ նախապատրաստվել են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: