Չինաստանի բնակչուհին ժամանակավորապես կորցրել է տեսողությունը սմարթֆոնի պատճառով
Advertisement 1000 x 90

Չինաստանի բնակչուհին ժամանակավորապես կորցրել է տեսողությունը սմարթֆոնի պատճառով

Չինաստանի բնակչուհին ժամանակավորապես կորցրել է մեկ աչքի տեսողությունն այն բանից հետո, երբ չի քնել մի ամբողջ գիշեր՝ խաղալով իր սիրելի բջջային հեռախոսով։ Չափից ավելի մեծ լարվածության պատճառով պայթել է նրա ձախ աչքի արյունատար անոթը, տեղեկացնում է FoxNews-ը։

Հաջորդ առավոտյան, հենց որ արթնացել է, վերցրել է հեռախոսն ու նորից սկսել օգտվել դրանից։ Մոտ հինգ րոպե հետո պացիենտը հայտնաբերել է, որ ձախ աչքը չի տեսնում։

Սքանավորումը արյան մեծ բծեր է հայտնաբերել նրա ցանցաթաղանթում, որոնք փակել են նրա տեսողությունը և հանգեցրել Վալսալվայի ռետինոպաթիայի։ Վալսալվայի ռետինոպաթիայի դեպքեր գրանցվել են աչքի լուրջ բեռնվածության պարագաներում, որոնք կապված են եղել փսխումների, ասթմայի նոպաների, ուժեղ հազի հետ։

Պացիենտը ստացել է լազերային բուժում, ինչի արդյունքում ցանցաթաղանթում գոյացել է ոչ մեծ անցք, որը թույլ է տվել արյանը ներծծվել, և նրա տեսողությունը վերականգնվել է։

med.news.am



Նման նյութեր