Հանրապետության մարզերից մեկում 40-ամյա տղամարդը ինտերնետային չաթերով ծանոթացել է հայ և ռուս աղջիկների հետ ու իր կնոջ ներկայությամբ նրանց ցուցադրել իր սեռական օրգանները. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Հանրապետության մարզերից մեկում 40-ամյա տղամարդը ինտերնետային չաթերով ծանոթացել է հայ և ռուս աղջիկների հետ ու իր կնոջ ներկայությամբ նրանց ցուցադրել իր սեռական օրգանները. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հանրապետության մարզերից մեկի ոստիկանության բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այդ մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 40-ամյա Վահրամ Պ.-ի վերաբերյալ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վահրամ Պ.-ի բնակության վայրի ոստիկանության բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ նա այս տարվա մայիսից մինչև սեպտեմբեր ամիսների տարբեր օրերին իրենց տանը ինտերնետային չաթերի միջոցով ծանոթանում է հայ և ռուս ազգի տարբեր տարիքի աղջիկների հետ, որից հետո պարբերաբար կատարվող տեսազանգերի միջոցով նրանց է ցուցադրում իր սեռական օրգանները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղեկություններ են ստացվել նաև, որ այդ ամենին ականատես է լինում նրա կինը` 39-ամյա Անուշ Ա.-ն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Անուշ Ա.-ն հրավիրվել է իր բնակության վայրի ոստիկանություն` կատարվածի մասին բացատրություն տալու:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com