Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2019 թ. հայոց լեզվի բացատրական բառարան
1. Պիցցայակերներ – անվանում են նրանց, ովքեր անկախ ամեն ինչից պաշտպանում են Ռոբերտ Քոչարյանին:
2. Զոմբիներ – անվանում են նրանց, ովքեր անկախ ամեն ինչից, պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին:
3. Սորոսականներ – անվանում են նրանց, ովքեր կամ օգտվում են «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի գրանտներից, կամ մի անգամ «Սորոսի» գրասենյակի դռների մոտ երկար են կանգնել:
4. Սևեր – անվանում են նրանց, ում փորձում են կապել նախկին իշխանությունների հետ:
5. Սպիտակներ – անվանում են նրանց, ով ամեն ինչում համաձայն է տեղի ունեցող ամեն ինչի հետ:
6. Մտահոգներ – անվանում են հանրապետականներին… Չնայած հանրապետականներին ինչ ասես անվանում են, սա ամենաանշառն է:
7. Խավարամիտներ – անվանում են նրանց, ովքեր համաձայն չեն սեռական փոքրամասնություններին վերաբերող օրինագծերի, կասկածելի բովանդակությամբ ներկայացումների և ֆիլմերի ֆինանսավորման և այլ «առաջադեմ» բաների հետ:
8. Թրաշամանուկներ – անվանում են ԱԺ-ում և կառավարությունում աշխատող նոր սերնդի քաղ.գործիչներին:
9. Մտավորականներ – անվանում են նրանց, ովքեր թե նախկինում, թե հիմա չունեն ոչ դեմք, ոչ մարմին, ոչ կարծիք, ոչ լեզու, ոչ բերան, բայց միշտ ունեն փողի կարիք:
10. Սերժի ստրուկներ – անվանում են նրանց, ովքեր կյանքի ինչ-որ մի փուլում մոտիկից տեսել է Սերժին, ունեն հետը նկար, կամ հավանում են իրեն որպես քաղաքական գործիչ ու սատարում:
11. Սեփականատերեր – անվանում են նախկին օլիգարխներին, եթե վերջիններս կրոնափոխվել և հիմնադրամակոխվել են:
12. Ջ*ւջ*ւլ ուտողներ – անվանում են հասարակության նոր իհայտ եկած տեսակի, որի հմտությունները նախկինում խորը քողարկված էին «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքում:
13. Պոպուլիստներ – անվանում են այսօրվա օրով թե իշխանությանը և թե ընդդիմությանը ու ճիշտ են անում:
14. Պաթոսի վարպետներ – անվանում են նրանց, ովքեր թվարկած բոլոր տեսակների մեջ տեսնում են «թագավոր», «աստված», «Фркич», «առաջնորդ» և «херос»:
15. Քաղաքացիական հասարակություն – անհայտ քանակության, անհայտ մտավոր ունակության զանգված, որին հղում անելը փրկում է հազար չոռ ու ցավից:
16. Մանիպուլյատորներ – անվանում են նրանց, ով ցանկացած թեմայի շուրջ փորձում է հայտնել կոմպիտենտ, ոչ կոմպիտենտ, ուղղորդված, կամ անաչառ կարծիք:
17. Ֆեյքեր – անդեմ, անմարմին, անհոգի, անկենսագրություն ՖԲ օգտատերեր, ում միակ առաքելությունը ամեն գնով չհամաձայնվել այլ կարծիք ունեցողների հետ, հայհոյել, բարոյապես ոչնչացնել և ստեղծել տպավորություն, որ դա մեծամասնության կարծիքն է:
18. Հեղափոխականներ – անվանում են նույնիսկ նրանց, ովքեր ներկայացնում են, որ միայն անցած տարվանից սկսած՝ երբ տան լույսը անջատում ես, տան լույսը անջատվում է: Իրենց հեղափոխական հռչակածների մեծ մասը կապ չի ունեցել նախորդ տարվա դեպքերի հետ:
19. Հակահեղափոխական դիշովկեք, լափամանից կտրվածներ, ծախվածներ, թուրքի լամուկներ, փողով ստատուս գրողներ – անվանում են նրանց, ովքեր քննադատում են ներկայիս կառավարության գործունեությունը: Այդպիսի մարդկանց այսպիսի պիտակավորում տվողները երբեք չեն խորանում քննադատության օբյեկտիվության, կամ բովանդակության ճշմարտացիության մեջ:
ՄԵՋԲԵՐՈՒՄ. Այս շերտերի քանակը անընդհատ փոխվում է, կոնստանտ է մնում միայն «Ջ*ւջ*ւլ ուտողներ»-ի քանակը:
20. ԺՈՂՈՎՈՒՐԴ – անվանում են վերը թվարկած բոլոր շերտերին միասին, որոնց ի սկզբանե չէր կարելի բաժանել, տարանջատել, ատելություն սերմանել ու իրար դեմ հանել, բայց ցավոք հիմա դա այդպես է: Մեղավոր են ԲՈԼՈՐԸ՝ թե նախկինները, թե ներկաները:
ԺՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ: ԻՐԱՐ ԼՍՈՂ ԵՂԵՔ, դադարեցրեք իրար բզկտել այլակարծության համար: ՄԵՆՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ ԿԻՍՎԵԼՈՒ ՈՒ ԲԱԺԱՆՎԵԼՈՒ: ՀԵՐԻՔ Է: ԲԱՎԱԿԱՆ Է: ՀՈՊ: Ուշքի եկեք: Ցանկացած իշխանություն անցողիկ է, իսկ ձեր հարևանի կողքը դուք ապրելու եք դեռ տարիներով: Սահմանին կանգնած զինվորը չի պաշտպանում միայն սպիտակներին, կամ մտահոգներին: Ինքը պաշտպանում է ՀԱՅԵՐԻՆ, որոնց մեջ մտնում եք բոլորդ: Որոնց մեջ մտնում ենք ԲՈԼՈՐՍ»:
2019 թ. հայոց լեզվի բացատրական բառարան1. Պիցցայակերներ – անվանում են նրանց, ովքեր անկախ ամեն ինչից պաշտպանում են…
Gepostet von mkhitaryan_rubens am Donnerstag, 14. November 2019