SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 14-ին, տարօրինակ գողության դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Գյումրի քաղաքի Հովսեփյան փողոցի տներից մեկի բնակիչ, 68-ամյա Սամվել Գ.-ի տան բակի մառանի դուռը բացելու միջոցով ներս է մտել և այնտեղից գողացել 7 հատ թութակ, 6 հատ բադ, 4 հատ ճագար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սամվել Գ.-ի ահազանգով դեպքի վայր է ժամանել Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: