Այն նույնիսկ ավելի էժան է, քան սովորական սմարթֆոնը, բայց կա առանձնահատկություն։
2019 թվականի աշնանը Apple-ը ներկայացրեց ֆլագմենային սմարթֆոնների նոր շարք՝ iPhone 11, iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max: Վաճառքի սկսվելուց հետո սարքերը բավականին մեծ պահանջարկ ունեին նույնիսկ Չինաստանում՝ չնայած Միացյալ Նահանգների հետ առևտրային պատերազմին:
Այնուամենայնիվ, որոշ օպերատորներ, ըստ երևույթին, ցանկանում էին վաճառել ավելի շատ սմարթֆոններ, ինչը պահանջում է առաջխաղացման առանձին ռազմավարություններ: Այսպիսով, չինական China Mobile օպերատորը որոշել է թողարկել iPhone 11 5G-ի հատուկ պայմանագրային տարբերակը: Սարքը, պարզվել է, որ ավելի էժան է, քան «սովորական» iPhone 11-ը: Այս մասին հայտնում է Gizchina-ն:
Կարևոր է ասել, որ Apple-ը դեռ չի թողարկել սարք, որը կաշխատի հինգերորդ սերնդի ցանցերի հետ: Ըստ այդմ, iPhone 11 5G-ն չի ստացել մոդեմ, որն օգնում էր աշխատել ինտերնետում հսկայական արագությամբ: Փոխարենը՝ China Mobile-ը պարզապես գնորդին առաջարկում է ինտերնետ-փաթեթ՝ հատուկ 5G-ի համար: Հետևաբար՝ օգտագործողը չի կարողանա անցնել LTE-ից, բայց ցանցում կարող է ծախսվել ավելի շատ ժամանակ:
Ըստ լուրերի՝ 2020 թվականին Apple-ը պետք է թողարկի առաջին iPhone-ը, որը կաշխատի նոր սերնդի ցանցի հետ: Այս մասին ամռանը խոսել է վերլուծաբան Մինգ-Չի Կուոն:
Սիրարփի Աղաբաբյան