Սենց ապուշ գովազդ վաղուց չէի տեսել
Advertisement 1000 x 90

Սենց ապուշ գովազդ վաղուց չէի տեսել

Գովազդ եմ նայում, մի տղամարդ միզարձակման խանգարում ունի։ Ամեն գիշեր արթնանում ա, գնում զուգարան, էդ աղմուկից կինն էլ ա արթնանում ու շատ դժբախտ տեսք ունեն երկուսն էլ։ Հետո գնում են բժշկի, որը տղամարդուն դեղ է դուրս գրում։ Խմում ա, գիշերվա հազարին էլի արթնանում ա ու գնում դեպի զուգարան։ Կինն էլ անհանգստացած վեր է թռնում ու անտրամադիր հարցնում. «Նորի՞ց»։ Տղամարդը բան չի պատասխանում, սակայն հաջորդ վայրկյանին տեսնում ենք, որ նա վերադարձել է վարդերի գեղեցիկ փնջով։ Ծաղիկները տալիս է կնոջը ու իրենք երջանիկ գրկախառնվում են։

Սենց ապուշ գովազդ վաղուց չէի տեսել։ Էնքան էի ազդվել տեսածիս հիմարությությամբ, որ գովազդից հետո, երբ արդեն մի 10 րոպե Արայիկ Հարությունյանն էր խոսում, նայում էի դեմքին ու ինձ հա թվում էր, որ ուզում ա զուգարան գնա։ Չնայած էդ ավելի շատ իրա դեմքից ա։

Հետո էլ, որ դուրս եկավ, սպասում էի, որ վարդերով հետ ա գալու։

Չեկավ։

Աչքիս իրան չի օգնում:

Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր