Կառավարության 3 մեքենա կտրվի ՊՊԾ-ին
Advertisement 1000 x 90

Կառավարության 3 մեքենա կտրվի ՊՊԾ-ին

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմից հետ վերցնել երեք ավտոմեքենա։ Նույն որոշմամբ այդ ավտոմեքենաները կտրամադրվեն ՀՀ պետական պահպանության ծառայությանը։ Որպես որոշման հիմնավորում բերվում է ՀՀ պետական պահպանության ծառայության բնականոն աշխատանքային ռեժիմի ապահովումը։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ից: