Երևանի թիվ 156 դպրոցում ռումբ է տեղադրելու մասին կեղծ ահազանգը կատարել էր 12-ամյա աշակերտը
Advertisement 1000 x 90

Երևանի թիվ 156 դպրոցում ռումբ է տեղադրելու մասին կեղծ ահազանգը կատարել էր 12-ամյա աշակերտը

Երևանի թիվ 156 դպրոցում ռումբ է տեղադրելու մասին կեղծ ահազանգը կատարել էր նույն դպրոցի 12-ամյա աշակերտը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, նոյեմբերի 22-ին դպրոց էին մեկնել օպերատիվ խմբի ծառայողները, փրկարարներ, ոստիկանության ՊՊԳՎ ծառայողներ՝ շներով։ Դեպքի վայրի զննությամբ պայթուցիկ չի հայտնաբերվել:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ահազանգը կատարել է նույն դպրոցի 12-ամյա աշակերտը։ Նախապատրաստվում են նյութեր: