
Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Այս մասին տեղեկացրեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օջանյանյանը:
«Գևորգ Կոստանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-֊րդ հոդվածի 1-ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար»,- ասաց Մարինա Օհանջանյանը:
Գևորգ Կոստանյանը դեռ սեպտեմբերին Մարտի 1-ի գործով կանչվել էր ՀՔԾ: Նա այդ ժամանակ հայտնել էր, որ գտնվում է արտերկրում և կվերադառնա օրեր անց: