Ոստիկանությունն Օսիպյանի օրոք մեկ անձից 848 մլն դրամի գնում է արել. այդ գործով է կալանավորված ՃՈ պետի տեղակալը, գործով հարցաքննվել է նաև փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը, նրան մեղադրանք կառաջադրվի. tert.am
Advertisement 1000 x 90

Ոստիկանությունն Օսիպյանի օրոք մեկ անձից 848 մլն դրամի գնում է արել. այդ գործով է կալանավորված ՃՈ պետի տեղակալը, գործով հարցաքննվել է նաև փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը, նրան մեղադրանք կառաջադրվի. tert.am

Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանին վերջերս Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հատուկ քննչական ծառայությունը տարածած հաղորդագրությունում գործի վերաբերյալ որևէ մանրամասն նշված չէ, թե օրինակ ո՞ր ժամանակահատվածում է Արթուր Տոնոյանը ենթադրյալ նպատակաուղղված գործողությունները կատարել, ո՞ր ընկերության օգտին է ենթադրյալ գործողությունները կատարել, սակայն հաղորդագրությունում նշվում է, որ  համաձայնեցված գործողություններով է Արթուր Տոնոյանը սահմանափակել ՀՀ ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի մատակարարման հնարավորություն ունեցող մասնավոր ընկերությունների միջև մրցակցությունը: Հետևաբար, գործում նաև այլ պաշտոնյաներ են:

Tert.am-ին հայտնի է դարձել, որ խոսքը «Բիլլ Սթոուն» ընկերության հետ կնքած պայմանագրերի մասին է, այդ ընկերության մասին ավելի վաղ հայտնել էր ՊՎԾ-ն: ՀՀ ոստիկանությունը 2018-ին այդ ընկերության հետ որևէ պայմանագիր չի կնքել, իսկ ահա ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը պաշտոնավարման ընթացքում կնքվել է շուրջ 848 մլն դրամի պայմանագիր՝ տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի տպագրման աշխատանքների, վարորդական վկայականների և տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի տպագրման և այլ աշխատանքներ իրականացնելու համար:

Լուսանկարում՝ Վարդան Մովսիսյան

Ամբողջությամբ՝ tert.am