Վախթանգ Սիրադեղյան. «Այսպես է լինում, երբ մի գերատեսչություն չափից դուրս ակտիվ է, իսկ փոխկապակցված մնացածները՝ նույնչափ պասիվ»
Advertisement 1000 x 90

Վախթանգ Սիրադեղյան. «Այսպես է լինում, երբ մի գերատեսչություն չափից դուրս ակտիվ է, իսկ փոխկապակցված մնացածները՝ նույնչափ պասիվ»

Վախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքում գրել է.

«Երբ ես գրում եմ համապարփակ բարեփոխումների ծրագրի անհրաժեշտության մասին՝ գրածս կարդում է … (չգիտեմ՝ քանի մարդ), լայքում է ընդամենը մի քանի հոգի, իսկ առողջապահության նախարարը ներկայացնում է առողջապահության պարտադիր ապահովագրության՝ անվանական աշխատավարձի 4-6 տոկոսի չափով հարկման առաջարկ: Սակայն հաշվի չի առնվում, որ ստվերը նախկինների օրոք կազմում էր տնտեսության առնվազն 30 տոկոսը, իսկ նոր իշխանության օրոք ստվերից դուրս է հանվել ընդամենը 60 թե 65 հազար աշխատող: Չգիտեմ, թե ինչ տեսակարար կշիռ ունեն դրանք ընդհանուր ստվերում, և կարծում եմ, որ նախարարն էլ չգիտի, բայց առանց ամբողջական պատկերի իմացության ընդամենը փորձում է աշխատող քաղաքացիների եկամուտների հաշվին ծածկել առողջապահության ծախսերը: Այսպես է լինում, երբ մի գերատեսչություն չափից դուրս ակտիվ է, իսկ փոխկապակցված մնացածները՝ նույնչափ պասիվ»:



Նման նյութեր