Վախթանգ Սիրադեղյան. «Մի՛ արեք այնպես, ինչպես արվում էր նախկինում, որպեսզի չմեղադրվեք նույն բանում, ինչում մեղադրվում էին նախկինները»
Advertisement 1000 x 90

Վախթանգ Սիրադեղյան. «Մի՛ արեք այնպես, ինչպես արվում էր նախկինում, որպեսզի չմեղադրվեք նույն բանում, ինչում մեղադրվում էին նախկինները»

Վախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքում գրել է.

«Քանի որ ավտոբուսային շուխուրը շարունակվում է՝ ես էլ իմ հեղինակավոր կարծիքը հայտնեմ: Երբ Տարոնի օրոք Երևան հիմնադրամին գործարարները մուծում էին անում, իսկ հետո ինչ-ինչ արտոնություն ստանում՝ դա համարում էինք կոռուպցիոն ռիսկ՝ առնվազն շահերի բախում, իսկ այսօր դա այդպիսին չի համարվում (ի դեպ, նշանակություն չուներ՝ հիմնադրամն ամբողջությամբ ծառայում էր իր կանոնադրական նպատակներին, թե ոչ): Երբ հիմնադրամի մուծումների վերաբերյալ մենք իմանում էինք պոստֆակտում՝ դա համարում էինք թափանցիկության բացակայություն, այսօր դա այդպիսին չի համարվում: Այստեղից ընդամենը մեկ խորհուրդ՝ մի՛ արեք այնպես, ինչպես արվում էր նախկինում, որպեսզի չմեղադրվեք նույն բանում, ինչում մեղադրվում էին նախկինները: ՀԳ. Նույնը նաև աշխատավարձերի ու պարգևավճաների առումով եմ ասել, բայց դե #ասողինլսողէանհրաժեշտ»:



Նման նյութեր