«Վայելեք ձեր բեմադրության պտուղները»
Advertisement 1000 x 90

«Վայելեք ձեր բեմադրության պտուղները»

Տխմար բեմադրություն կամ ինչպես նկարեցին Ара Варданян (Ara Vardanyan)-ի «գործը» կամ հերթական պոպուլիստը, կամ կեցցենք մենք:

Հայաստան Համահայկական հիմնադրամի վերջերս կայացած հեռուստամարաթոնի արդյունքները դարձան տարաբնույթ մեկնաբանությունների առարկա: Հիմնադրամի շուրջ առաջացած աղմուկը ունի մի քանի «թաքնված» շերտ, որոնցից ընդամենը մեկին անդրադառնալով, փորձեմ պարզություն մտցնել առավել աղմուկ հանած Հիմնադրամի միջոցներով խաղադրույքներ կատարելուն վերաբերող դրվագին: Պարզաբանում եմ «Պողոսներին» և նրանց հավասարեցված տարբեր այլ «մեկնաբաններին» 2018 թվականի հուլիսին ձերբակալեցին Հայաստան Համահայկական Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վառդանյանին Հիմնադրամի գումարները կազինոներում վատնելու մեղադրանքով:

Հարկ եմ համարում նշել, որ դրանիրց եկու ամիս առաջ կայացած Հիմնադրամի հոգաբարձուների նիստին, Արա Վառդանյանը վերընտրվել էր գործադիր տնօրենի պաշտոնում միաձայն և սփյուռքահայ բարերաների կողմից նշվել էր այն հսկայական ծավալի աշխատանքը, որն իրականացվել էր նախորդ ժամանակշրջանում: Ընդամենը մեկ մեջբերում նիստում սփյուրքահայ հոգաբարձուի կողմից հնչեցրած ելույթից – «Ես չգիտեմ որևէ այլ նախադեպ երբ ճանապարհ է կառուցվել այսքան աննախադեպ ցածր գնով » (խոսքը գնում էր Վարդենիս – Մարտակերտ ճանապարհի մասին): Եվ հանկարծ, երկու ամիս անց այսպիսի տեսարան, և այն էլ այն դեպքում, երբ հենց ձեռբակալման օրը արդեն իսկ պարզվել եր, որ հիմնադրամի գումարներից ոչմի լումա չի պակասել:

Ի տարբերություն ձեզ պարոնայք իշխաներ և բդեշխներ, Արա Վարդանյանը ինչպես միշտ վեր կանգնեց ամեն ինչից և նույնիսկ կալանավայրից կոչ արեց բոլորին մասնակցել այս դրամահավագին և ինչպես միշտ իր մասնակցությունն ունեցավ այս գործում, ինչպես որ արել է տասնհինգ տարի շարունակ, բայց դա էլ ձեզ չփրկեց ունեցանք այն ինչ ունեցանք մինուս մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլար: Դե ինչ պարոնայք, վայելեք ձեր բեմադրության պտուղները:

Հ.Գ.Ինչպես կասեր ձեր հոգևոր առաջնորդը.
Բարին ընդ ձեզ:

Հ.Գ.Գ. Ի դեպ մեկ Կոնյակի Բաժակ (https://www.youtube.com/watch…) գաղափարը նույնպես պատկանում է Արային:



Նման նյութեր