Իշխան Սաղաթելյան. «Ժամանակն է որպեսզի Հայ ժողովուրդը համախմբվի Դաշնակցության շուրջ»
Advertisement 1000 x 90

Իշխան Սաղաթելյան. «Ժամանակն է որպեսզի Հայ ժողովուրդը համախմբվի Դաշնակցության շուրջ»

Սիրելի՛ հայրենակիցներ, վերոնշյալ իրողություններից ելնելով՝ Հայրենիքում այսօր սկզբնավորվել է Դաշնակցության պայքարի նորօրյա փուլը.

Ժամանակն է որպեսզի Հայ ժողովուրդը համախմբվի Դաշնակցության շուրջ:
Մեր երկրի ներքին կայունությունը, սահմանների անառիկ պաշտպանությունը, Հայ ժողովրդի միասնականության ամրապնդումը, հասարակական համերաշխության ապահովումը, իրավական և սոցիալական արդարության հաստատումը, Դաշնակցության առաջնային օրակարգն է, և սա է անկախության և պետականության պահպանման, զարգացմած ,հզոր և ազգային պետություն կառուցելու գրավականը:
Մենք այլ ճանապարհ չունենք,
Մենք այս օրակարգը Ձևավորել ենք միասնաբար և իրականություն ենք դարձնելու միասին՝ համայն հայության ջանքերի շնորհիվ:
Բավական է կեղծ հեղափոխական լոզունգներով օրակարգ լցնել, մեզ անհրաժեշտ է իրական հեղափոխություն, իսկ Դաշնակցությունն իր էությամբ, իր կոչումով, իր ծրագրով, իր պատմությամբ, իր դավանած նվիրական ու վեհ արժեքներով հենց ինքը՝ հեղափոխությունն է, որ կա…

Հատվածներ իմ ելույթից, ՀՅԴ 129- ամյակ,Մոնթրեալ,Կանադա.

Իշխան Սաղաթելյան



Նման նյութեր