ԱԻՆ լրատվական ծառայությունը հաղորդում է, որ դեկտեմբերի 6-ին, ժամը 16:18-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Դավթաշենի կամրջից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Նշվում է, նաեւ, որ մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ոստիկանության աշխատակիցները կանխել են Հովհաննես Ա.-ի (ծնված 1988 թ.) ինքնասպանության փորձը և տեղափոխել ոստիկանության Մաշտոցի բաժին: