Արշալույս Զուրաբյան. «Էսպիսի բան»
Advertisement 1000 x 90

Արշալույս Զուրաբյան. «Էսպիսի բան»

1988-ի դեկտեմբերի 7-ին խորհրդային բանակում էի։ Ծառայությունից անցել էր վեց ամիս։ Աշխարհի հետ մենք էլ իմացանք Մեծ աղետի մասին։ Արձակուրդ տվեցին։ Ճաշարանի գլխավոր խոհարարն ադրբեջանցի Ալիեւն էր։ Էդ օրերին կողքիցս չէր հեռանում։ Անընդհատ հուսադրում էր, որ մերոնց հետ ամեն ինչ կարգին է, փաստաթղթերիս հարցով էր զբաղվում (զինգրքույկս չքվել էր գրողի ծոցը), հրաժեշտի պահին էլ փող դրեց գրպանս։ Աչքերը թաց էին, բայց ժպիտը դեմքին եւս մեկ անգամ ասաց. «Կտեսնես, որ ձերոնք ողջ-առողջ քեզ կդիմավորեն»։ Մարդ էր Ալիեւը, լավ մարդ, եւ շատ ափսոս, որ երեսուն տարի միմյանց չենք հանդիպել (Венгрия, Секешфехервар, п/п 32962, 1988-1989)։

Արշալույս Զուրաբյանի էջից:



Նման նյութեր