ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:32-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի ննջասենյակում (մոտ 7 քմ):
Բնակարանի բնակիչներ Հովսեփ Ղ.-ն (ծնված 1955 թ.) և Վարդանուշ Ս.-ն (ծնված 1961 թ.) ծխահարվել են: Շտապօգնության աշխատակիցները Հովսեփ Ղ.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն, իսկ Վարդանուշ Ս.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: