Արտասովոր գնացք` հայկական վագոնով. Մոսկվան ինքնատիպ նվեր է մատուցել ԵԱՏՄ–ի 5-ամյակի առթիվ. armeniasputnik.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Արտասովոր գնացք` հայկական վագոնով. Մոսկվան ինքնատիպ նվեր է մատուցել ԵԱՏՄ–ի 5-ամյակի առթիվ. armeniasputnik.am

Մոսկվայի ստորգետնյա անցումում ԵԱՏՄ–ի 5–ամյակին նվիրված նոր թեմատիկ գնացք է հայտնվել։ Գործարկման հանդիսավոր արարողությունն անցկացվել է մայրաքաղաքում դեկտեմբերի 6-ին:

Գնացքը երթևեկելու է մետրոյի Օղակաձև գծով։ Այն բաղկացած է ընդամենը 5 վագոնից, որոնցից յուրաքանչյուրի ներքին հարդարումը նվիրված է ԵԱՏՄ անդամ երկրներից մեկին` Հայաստանին, Բելառուսին, Ղազախստանին, Ղրղզստանին և Ռուսաստանին։

Վագոնների վրա ներկայացված են պետությունների տեսարժան վայրերը` ինտերակտիվ տարրերով։

Պետք է շտապել, քանի որ գնացքով հնարավոր կլինի երթևեկել միայն կես տարի։

armeniasputnik.am