Տեղեկություններ կան, որ iPhone 12 Pro-ն կստանա էկրան՝ 5.4 դյույմ անկյունագծով:
ETNews-ի կորեական հրատարակության մեջ ասվում է, որ 2020 թվականին Apple-ը կներկայացնի OLED էկրանով երկու ֆլագմեն՝ կոմպակտ տարբերակ՝ 5.4 դյույմ անկյունագծով, և հսկայական տարբերակ՝ 6.7 դյույմ էկրանով: Հաջորդ սերնդի iPhone-ների համար դիսփլեյների արտադրությամբ կրկին կզբաղվի Samsung-ը։
Ըստ լուրերի, 5.4 դյույմ էկրան ունեցող սմարթֆոնը կլինի նոր iPhone 12 Pro-ն: Այն կլինի ավելի կոմպակտ, քան գործող iPhone 11 Pro-ն՝ 5.8 դյույմանոց էկրանով: Կան տեղեկություններ, որ ընկերությունը կկրճատի սմարթֆոնի շրջանակները՝ ավելի փոքրացնելով դրանց չափսը։
OLED էկրանների նոր սերունդը թույլ կտա միավորել մատրիցան և սենսորի շերտը` հետագայում նվազեցնելու ապակու և էկրանների միջև առկա անջրպետը: Բացի այդ, դա սարքի ներսում կազատի լրացուցիչ տարածք:
Սիրարփի Աղաբաբյան