Դանակահարություն դպրոցում դասի ժամանակ. 11–րդ դասարանի աշակերտը հիվանդանոցում է. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Դանակահարություն դպրոցում դասի ժամանակ. 11–րդ դասարանի աշակերտը հիվանդանոցում է. armeniasputnik.am

Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցից այսօր կեսօրին մոտ դանակահարված վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել դպրոցի աշակերտներից մեկը։

Ըստ շրջանառվող լուրերի՝ դեպքը տեղի է ունեցել դասի ժամանակ։ Համադասարանցիների միջև ինչ-ինչ պատճառներով վեճ է ծագել, որն ավարտվել է նրանցից մեկի դանակահարությամբ։

Տուժած պատանին 11-րդ դասարանի աշակերտ է։

Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում հրաժարվեցին պատասխանել Sputnik Արմենիայի հարցերին` պատճառաբանելով, որ տնօրենը տեղում չէ, իրենք էլ իրավասու չեն։

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ պատանին դանակի երկու հարված է ստացել, այս պահին գտնվում է վիրաբուժական բաժանմունքում, վիճակը միջին ծանրության է։

«Ունի որովայնի առաջնային պատի կտրած–ծակած, չթափանցող վերք և աջ ազդրի առաջնային մակերեսի կտրած–ծակած վերք»,– հայտնեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Ոստիկանությունը պարզում է միջադեպի մանրամասները։ Հայտնում են, որ հանցագործության գործիքն ու կասկածյալը հայտնաբերվել են։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

armeniasputnik.am