Արցախի ժողովրդի անունից կարող են խոսել միայն արցախյան իշխանությունները
Նիկոլ 07.06.18թ.
ԼՂ հակամարտության բանակցությունները չեն կարող լիարժեք և արդյունավետ համարվել, քանի դեռ դրանց չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը: Նիկոլ
Ժամանակին Նիկոլը ասել է, որ ինքն անգամ մեծ ցանկության դեպքում չի կարող բանակցել Արցախի անունից, քանի որ ինքը ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական, ո՛չ բարոյական նման իրավունք չունի, ուստի Արցախի ժողովրդի անունից կարող են խոսել միայն արցախյան իշխանությունները:
«ԼՂ ժողովուրդը չի մասնակցում ՀՀ ընտրություններին, չի մասնակցում ՀՀ իշխանությունների ձևավորման գործընթացին, փոխարենն ունի իր իշխանությունը, ԱԺ-ն ու կառավարությունը.Նիկոլ: Անշուշտ տեղյակ եք, որ ամեն անգամ, երբ հայտարարվում է, որ Արցախը պետք է դառնա բանակցային գործընթացի լիարժեք կողմ, Ադրբեջանի իշխանությունը հայտարարում է, որ բանակցային ինքնուրույն կողմ պետք է դառնա նաև ԼՂՀ-ն, այսպես ասած, «ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները»: Իրականում սա կեղծ փաստարկ է, որովհետև ԼՂՀ-ում ապրած ադրբեջանցիների քաղաքացիական կարգավիճակը որևէ փոփոխության չի ենթարկվել հակամարտությունից առաջ ու հետո»: Նիկոլ:
Հիմա հարց է ծագում, որ Նիկոլը ասել է՝ խնդիր չէ, որ բանակցությանն Ալիևի հետ գան իրենց ԼՂ ադրբեջանական համայնք համարող մարդիկ, դա վերջին մեկ տարում ձեռք բերված պայմանավորվածություն է, թե Բրատիսլավայում բանակցություների հետևանք:
Հ.Գ. Հիմա հասկացա՞ք պողոսներ, թե ինչ են բանակցել:
Արթուր Թովմասյանի էջից: