«Կկանգնեցնի՞ սա թուրքական «երկրորդ ազգային ուխտի» ընթացքը». Հրանուշ Խառատյան
Advertisement 1000 x 90

«Կկանգնեցնի՞ սա թուրքական «երկրորդ ազգային ուխտի» ընթացքը». Հրանուշ Խառատյան

Էրդողանը այնտեղ հասավ, որ ԱՄՆ Սենատը ընդունեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող փաստաթուղթ։ Բնականաբար՝ միաձայն: Թուրքիան, փաստորեն, ԱՄՆ կողմից ճանաչվեց որպես ցեղասպանող երկիր: Կկանգնեցնի՞ սա թուրքական «երկրորդ ազգային ուխտի» ընթացքը:

Չնայած Էրդողանը մոտ մեկ ամիս առաջ ասել էր, որ Ռուսաստանի հետ իր ընթացիկ հարաբերությունների զարգացումը չի խանգարի կռվել Ռուսաստանի դեմ, եթե ՆԱՏՕ-ն այդպես որոշի, Ռուսաստանը ըստ էության լուռ կուլ տվեց:

Թուրք-ռուսական պատերազմները պատմական հարուստ փորձ ունեն, բայց Ռուսաստանի հաղթանակները, Ղրիմի պատերազմից զատ, միշտ կարճաժամկետ են եղել: Նույնիսկ Քեմալ – Լենին եղբայրական համաձայնությունում Ռուսաստանն ըստ էութան պարտվել է: Մուստաֆա Քեմալը Ինենյուի հետ ոչ միայն մատը մատին չխփեցին Լոզանի որոշումներին վճռորոշ ձայնի իրավունքով Ռուսաստանի մասնակցության համար, այլ հենց իրենք ջանացին իրենց եղբորը թույլ չտալ մասնակցելու որոշումների կայացմանը: Դառնացած Ռուսաստանին մնաց վերքերը լիզելով ժպտալը:

Հիմա ԱՄՆ Սենատի կողմից Հայոց Ցեղասպանությունը դատապարտող փաստաթղթի ընդունումը ԱՄՆ ցանկության դեպքում կարող է գործնական և իրավական հետևանքներ ունենալ, որի արդյունքում կարող է ա/ կասեցվել թուրքական «երկրորդ ազգային ուխտի» ընթացքը, բ/ առաջացնել Մոսկվայի պայմանագրի և սահմանների վերանայման խնդիր, հատկապես որ մոտենում է 2021թ.՝ այդ պայմանագրի 100-րդ տարելիցը և, միգուցե, գաղտնի փաթեթի «լույս աշխարհ» գալը, գ/ Էրդողանին ստիպել մեղայականով ներկայանալ ԱՄՆին (ափսոս), դ/ սերտացնել ռուս-թուրքական մերձեցումը: Վերջինս հղի է բազմաթիվ վտանգավոր անորոշություններով: Եվրոպական երկրներից առավել հետաքրքիր է թվում Մեծ Բրիտանիայի դիրքորոշման հարցը: Շարունակելու՞ է այս հարցում մնալ ԱՄՆ-ի գամփռը, ինչպես ժամանակին ասում էր Մարգարետ Թետչերը…

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր