NordPass ընկերությունը հրապարակել Է այն ոչ անվտանգ նշանաբառերը, որոնք մարդիկ օգտագործել են 2019 թվականին: Փորձագետները պարզաբանել են, որ հավաքել են ցանց արտահոսած 500 միլիոն նշանաբառերից բաղկացած բազա եւ ի հայտ բերել դրանցից ամենից անհուսալիները:
Ամենատարածված խոցելի նշանաբառերի թվում հայտնվել են նրանք, որոնք բաղկացած են թվերի պարզ համակցություններից (12345,111111,123321) կամ տառերի զուգակցություններից, որոնք ուղղահայաց կամ հորիզոնական գիծ են կազմել QWERTY-ստեղնաշարի վրա (asdfghjkl, qazwsx, 1qaz2wsx):
Փորձագետները նշել են, որ անվտանգ չԷ որպես նշանաբառ իգական սեռի տարածված անուններն օգտագործելը: Պարզվել Է, որ 800 հազարից ավելի մարդ օգտագործում Է ,passwordե նշանաբառը, որը նույնպես հուսալի չԷ:
Բացի այդ, ցուցակում հայտնվել են այնպիսի պարզունակ նշանաբառեր, ինչպիսիք են՝ ,iloveyouե-ը, ,testե-ը, ,princessե-ը, ,sunshineե-ը, ,monkeyե-ը, ,familyե-ը, ,footballե-ը: Մասնագետների խոսքով՝ խոցելի նշանաբառերի թոփում այս տարի հայտնվել են այն նույն համակցությունները, ինչ եւ անցյալ տարի: Նրանք բացատրել են, որ դրա պատճառն այն Է, որ մարդիկ չեն ցանկանում հիշել երկար ու բարդ նշանաբառեր, ինչպես նաեւ համարում են, որ իրենք թաքցնելու բան չունեն: