Բազմաթիվ ջավախքցիներ երազում են, որ Ձեր տրամաչափի հեղափոխականն ու համաշխարհային ճանաչում ունեցող աստղը բնակարան գնի Ախալքալաքում
Advertisement 1000 x 90

Բազմաթիվ ջավախքցիներ երազում են, որ Ձեր տրամաչափի հեղափոխականն ու համաշխարհային ճանաչում ունեցող աստղը բնակարան գնի Ախալքալաքում

Հարգելի և շատ սիրելի Serj Tankian, Ջավախքի Ախալքալաք քաղաքն է: Հավանաբար տեղյակ եք, որ Ջավախքը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի և Արցախի համար, իսկ հայապահպանությունը Ջավախքում ռազմավարական խնդիր է համայն հայության համար: Ուստի բազմաթիվ ջավախքցիներ երազում են, որ Ձեր տրամաչափի հեղափոխականն ու համաշխարհային ճանաչում ունեցող աստղը բնակարան գնի Ախալքալաքում (շատ մատչելի է) և որոշակի ժամանակ անցկացնի Ջավախքում: Նման խնդրանք-առաջարկությամբ Ձեզ դիմելու համար բազմահազար ջավախքցիներ սրտատրոփ սպասում են այն բաղձալի պահին, երբ Դուք ի վերջո կիրականացնենք ժողովրդի վարչապետին տրված խոստումը՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում:

Միհրան Հակոբյանի էջից:



Նման նյութեր