Երեկ գիշեր Ապարանի հիվանդանոցում հոսպիտալացվել են երեք անչափահաս երեխաներ` 1 տղա, 2 աղջիկ։
հոսպիտալացվածները նույն ընտանիքի երեխաներ են, բուժհաստատություն են տեղափոխվել Ապարանի` իրենց տնից։ Ըստ շրջանառվող լուրերի՝ երեխաների ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, քանի որ գազի կաթսայից գազ է արտահոսել։ Նշենք, որ երեխաները դպրոցահասակ են։
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության ծառայողներ։ Նրանք պարզում են կատարվածի մանրամասները։